«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը
15:25 - 06 հունիսի, 2024

«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 5-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Տ․Խ․-ի անվամբ քաղաքացի Ն․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։

«Հանձնուքում առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգված:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի նույն կալանավորված անձին թմրամիջոցին նմանվող զանգված փոխանցելու փորձ արձանագրվել էր նաև նախորդ օրը՝ հունիսի 4-ին, որը նույնպես կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։ 

Քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել