Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել․ ԿԳՄՍ նախարարն՝ ամանորյա լուսավորության մասին

 |armenpress.am|
13:48 - 08 դեկտեմբերի, 2022

Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել․ ԿԳՄՍ նախարարն՝ ամանորյա լուսավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով  շենքերի վրա առաջացած բոլոր անցքերը կվերականգնվեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով բոլոր վնասները կվերականգնվեն։ Այդ մասով աշխատանքները կատարվել են  քաղաքապետարանի պատվերով, և պարոն Ավինյանը (Երևանի փոխքաղաքապետ-խմբ) ևս ասել է այդ մասին, և ես կասկած չունեմ, որ նրանք իրենց ասածը կանեն»,- ասաց Դումանյանը։

Հարցին, թե ինչու՞ նախապես հանձնաժողով չէր կազմվել, և Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ չէր դիմել, նախարարը պատասխանեց․

«Այդ ամենը՝ որպես ժամանակավոր կառույց, չի դիտարկվել գիտամեթոդական նիստի օրակարգում։ Եթե դա լիներ մշտական կառույց, ապա կքննարկվեր գիտամեթոդաբանական խորհրդում, նոր կստանար հավանություն»,- նշեց նախարարը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ամանորյա լուսավորության մասով, միգուցե, իր մոտ ավելի լավ գաղափար լիներ։

«Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել, բայց այս լուծումը պետք չէ վերածել անդառնալի գործընթացի։ Վստահ եմ, որ ամեն ինչ կվերականգնվի, և խնդիր չի լինի»,- եզրափակեց Դումանյանը։

Լուսանկարը՝ Հետքի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել