Վերականգնման աշխատանքներով պայմանավորված Աղվանի-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով
10:37 - 09 դեկտեմբերի, 2022

Վերականգնման աշխատանքներով պայմանավորված Աղվանի-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով

Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել