Էրդողանը հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Ասադի մասնակցությամբ

 |armenpress.am|
17:46 - 15 դեկտեմբերի, 2022

Էրդողանը հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Ասադի մասնակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի համատեղ քայլերի օգտին, երբ խոսքը վերաբերում է Սիրիայում ցամաքային նոր հակաահաբեկչական գործողություն անցկացնելու Թուրքիայի ծրագրերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Այդ մասին հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունից:

«Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել այդ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, այնուհետև պաշտպանության նախարարների հանդիպումներ։ Այդ քննարկումների արդյունքներով կարելի է խոսել ղեկավարների հանդիպման մասին: Ես պարոն Պուտինին առաջարկել եմ դա, և նա դրականորեն է ընդունել այդ նախաձեռնությունը: Դա մի շարք բանակցությունների սկիզբ կդնի», - ասել է էրդողանը: էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի քայլերի համակարգման վրա: Նա նշել է, որ ,Մոսկվայի հետ քայլերի համակարգումը նոր երևույթ չէ:

Իր հերթին ,Интерфаксե գործակալությունը հաղորդում է, որ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու Եվրամիության կոչը՝ էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «երկխոսության մասնակից չէ» և «չի կարող վերահսկել Մոսկվայի հետ հարաբերությունները»: Նոյեմբերին էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարող են սկսել բարելավվել այնպես, ինչպես դա տեղի է ունենում Անկարայի և Կահիրեի միջև:  էրդողանը նախկինում սերտ հարաբերություններ է պահպանել Սիրիայի նախագահ Ասադի հետ։ Իրավիճակը փոխվել է Սիրիայում քաղաքացիական պատերազմh սկսվելուց հետո, երբ թուրք առաջնորդն իր աջակցությունը հայտնեց Ասադի հակառակորդներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել