Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով․ եղանակի կանխատեսում
10:20 - 17 դեկտեմբերի, 2022

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով․ եղանակի կանխատեսում

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօթերութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-21-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Դեկտեմբերի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ, կարճատև տեղումներ և մառախուղ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել