Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
16:54 - 19 դեկտեմբերի, 2022

Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

 Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ վարորդներին  հորդորելով ցուցաբերել զգոնություն։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 20-24-ը կդիտվի առանց տեղումների եղանակ` մառախուղ: Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 19-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:

Արցախում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին՝ ձնախառն անձրև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել