Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է և մառախուղ
17:50 - 20 դեկտեմբերի, 2022

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է և մառախուղ

 Ճամբարակի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում դեկտեմբերի 20-ին ժամը 17։00-ի դրությամբ ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, մանրամասնելով, որ մառախուղ է Աշտարակի, Նաիրիի տարածաշրջաններում՝ 20 մետր, Թալինի տարածաշրջանում՝ 30-40 մետր տեսանելիությամբ։

Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել