Արցախում վիրավորված զինծառայողը Մուրացան զինվորական հոսպիտալում է, վիճակը շարունակում է ծանր մնալ. ՊՆ մամուլի խոսնակ |news.am|
12:02 - 05 մայիսի, 2019

Արցախում վիրավորված զինծառայողը Մուրացան զինվորական հոսպիտալում է, վիճակը շարունակում է ծանր մնալ. ՊՆ մամուլի խոսնակ |news.am|

news.am: Նախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց, որ զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ, «պետք է հասկանալ զինծառայողի առողջական վիճակի դինամիկան ինչպիսին է, որից հետո կորոշվեն հետագա քայլերը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել