Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարարի մասին տվյալներ իմ ենթակաները ինձ չեն ներկայացրել. ՊԵԿ նախագահ
09:16 - 30 ապրիլի, 2019

Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարարի մասին տվյալներ իմ ենթակաները ինձ չեն ներկայացրել. ՊԵԿ նախագահ

aysor.am: Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին, թե ինքը գիտի՞ Գագիկ Ծառուկյան անունով ձեռնարկատիրոջ, որը հարկ է վճարում։ Ի պատասխան Անանյանը հայտարարեց. 

«Ակտիվ հարկ վճարողները, ովքեր հարկային համակարգում ինչ-որ գործողություններ են կատարում, այսինքն՝ հաշվետվություններ են ներկայացնում, հարկեր են վճարում, շուրջ 85-90 հազարն են։ Եթե դուք կարծում եք, որ ես այդ բոլորին անգիր գիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի ակնկալիքներ իմ հիշողությունից մի ունեցեք»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ խոշոր հարկատուների՞ մեջ, բայց Անանյանը գրեթե նույն պատասխանը տվեց՝ նշելով, որ չի կարող շուրջ 1500 խոշոր հարկատուների մեջ հիշել բոլորին։

Հարցին, թե չի՞ բացառում, որ Գագիկ Ծառուկյան անունով ձեռնարկատեր լինի, Անանյանը պատասխանեց. «Ես ասեմ՝ ամենօրյա վարչարարություն իրականցնելիս այդպիսի անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները»։

Լրագրողը փորձեց ճշտել այդ հարցի մասին Ծառուկյանի հետ անհատական շփումներում քննարկումներ ունեցե՞լ է, Անանյանը արձագանքեց. «Ես պարոն Ծառուկյանի հետ անհատական շփումներ չունեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել