Գյումրիի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
10:05 - 29 դեկտեմբերի, 2022

Գյումրիի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23։44-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շչերբինա փողոցի թիվ 1/1 հասցեում՝ «Պետրովիչ» շինանյութի խանութի պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 29-ին, ժամը 01։31-ին, մարվել՝  03։05-ին։ Այրվել է խանութի պահեստը (մոտ 100 քմ), իսկ տանիքի փայտե կառուցատարրերը՝ ջերմահարվել (մոտ 100 քմ):
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել