Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ
13:40 - 29 դեկտեմբերի, 2022

Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ

«1915-ի իրադարձությունների օրակարգում կային կարծիքների սուր տարաձայնություններ, սակայն այլ հարցեր կարելի է արագ լուծել»։ Այս մասին Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները վերջին զարգացումների լույսի ներքո» համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով, որ որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային  ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով։

Սերդար Քըլըչը հիշեցրել է հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման մասին, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Իսկ արդեն նոյեմբերի 1-ին հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի միջև տեխնիկական պատվիրակությունների միջև՝ քննարկելու այդ հարցերը։ 

«Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Քըլըչը նշել է, որ նոյեմբերի 1-ին տեխնիկական պատվիրակությունների հանդիպումը առավոտյան կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ կեսօրից հետո՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Քըլըչի խոսքով՝ դա խորհրդանշական նշանակություն ունի։ 

Քըլըչի խոսքով՝ օդային  ավիաբեռնափոխադրումները սկսելու համար կան որոշակի տեխնիկական խնդիրներ, ինչպես օրինակ, Ալիջանի կամուրջի վերանորոգումը (կամուրջի սահմանային դարպասը փակվել է 1993 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ,- խմբ․), որը կարող է երկարացնել օդային ավիաբեռնափոխադրումների սկսման գործընթացը։ 

Ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիան որոշակի քայլերի սպասում է նաև Հայաստանի կողմից․ 

«Կան որոշ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք, որ կձեռնարկվեն հաջորդ գործընթացում։ Կան քայլեր, որոնք մենք պետք է անենք, կան քայլերո, որոնք ակնկալում ենք հայերից: Եթե ​​դրանք հնարավոր լինի անել, կանցկացնենք հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ արդեն Հայաստանում կամ Թուրքիայում»։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայում արդեն բարձրաստիճան պաշտոնյանները նույնպես հայտարարել են երրորդ երկրում հանդիպում չանցկացնելու անհրաժեշտությունը։ Քըլըչը, եվս մեկ անգամ ընդգծելով, որ հաջորդ հադիպումները պետք է կայանան Հայաստանում կամ Արբեջանում, նշել է, որ այս գործընթացում կարևոր է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումները, որոնք կնպաստեն գործընթացի արագ զարգացմանը։ 

Սերդար Քըլըչի խոսքով՝ եթե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն և Ադրբեջանի հետ խնդիրները լուծվեն, ապա տնտեսական զարգացումների կարելի է հասնել հատկապես հօգուտ Երևանի։

«Եթե, օրինակ, հարաբերությունները նորմալ լինեին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը (Հարավկովկասյան գազատար) կարող էր անցնել Հայաստանով, երթուղին կարող էր այլ լինել»,- ասել է Քըլըչը՝ նշելով, որ, սակայն, «այս բոլոր հնարավորությունները կորցվել են Ղարաբաղի հարցում Հայաստանի անզիջում դիրքորոշման պատճառով»։ 

«Եթե ​​ադրբեջանական կողմի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր, և հաջողությամբ ավարտվի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, բնականաբար, Հայաստանը կարող է ներգրավվել առաջիկայում իրականացվելիք նախագծերում։ Հայաստանը «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ է, մշտական ​​ներկայացուցչություն ունի Ստամբուլում։ Եթե ​​առաջիկա ժամանակահատվածում հնարավոր լինի դրական տեղաշարժեր արձանագրել, էներգետիկ ոլորտում բնական գազի և նավթատարների անցման հնարավորություն կստեղծվի՞, իհարկե, սա չգիտեմ․ սրանք տեխնիկական խնդիրներ են»,- ասել է Քըլըչը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել