Գարեգին Երկրորդն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
11:52 - 01 հունվարի, 2023

Գարեգին Երկրորդն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում։
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
«Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:
 
Հնարավոր է սա 2 մարդ, դրսում and հուշարձան նկարն է
 
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը»,- նշված է գրառման մեջ։
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած and դրսում նկարն է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել