Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ուշադրություն կդարձվի ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը |news.am|
09:22 - 29 ապրիլի, 2019

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ուշադրություն կդարձվի ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը |news.am|

news.am: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Երեւանում, հատուկ ուշադրություն կհատկացվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵՏՄ միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ճյուղային ուղղությունների զարգացմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պրիխոդկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր երկօրյա այցով կժամանի Երեւան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Ապրիլի 29-ին Երեւանում նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների ճաշկերույթ։

Հնարավոր են նաեւ ՌԴ կառավարության ղեկավարի երկկողմ հանդիպումներ ԵՏՄ գործընկերների հետ, ավելացրել է Պրիխոդկոն։ Երեքշաբթի օրվա նիստը կնվիրվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵՏՄ միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ճյուղային ուղղությունների զարգացմանը։

«Մասնավորապես, նիստի մասնակիցները կքննարկեն արդյունաբերական կոոպերացիայի ոլորտի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի նախագծի գործարկումը։ Այն նպատակ ունի ներգրավել փոքր ու միջին բիզնեսը խոշոր կորպորացիաների արտադրական գործընթացներում, խթանել նորարարական գործընթացները՝ ի հաշիվ տեխնոլոգիաների տրանսֆերի եւ դրանց արտադրանքի ակտիվ խթանման»,- ասել է Պրիխոդկոն։

Բացի այդ, կառավարության ղեկավարները կլսեն տեղեկատվություն միջկառավարական խորհրդի մի շարք հանձնարարականների կատարման մասին, «այդ թվում ԵՏՄ ներքին շուկայի խոչընդոտների վերացման եւ ճյուղային համագործակցության կոնկրետ հարցերում», հավելել է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել