Թուրքիան շարունակում է և կշարունակի պաշտպանել Ադրբեջանին ու մեղադրել Հայաստանին |azatutyun.am|
21:29 - 09 հունվարի, 2023

Թուրքիան շարունակում է և կշարունակի պաշտպանել Ադրբեջանին ու մեղադրել Հայաստանին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»։

Նա ասել է, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Անկարան հայկական կողմից սպասում է Ռուսաստան-Ադրբեջան- Հայաստան եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ Մուսաֆա Շենթոփը այս հայտարարություններն արել է թուրքական Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը։

«Մտահոգություն հայտնելով հետկոնֆլիկտային շրջանում Երևանի ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ հարցը մտցնել միջազգային կառույցների օրակարգ»,- հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել