tert.am: Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում են ակտիվացնել համագործակցությունը ուկրաինական ճգնաժամի սրման պատճառով։
«ՆԱՏՕ-ն մնում է դաշնակիցների հավաքական պաշտպանության ողնաշարը և կարևոր նշանակություն ունի եվրատլանտյան անվտանգության համար: Մենք գիտակցում ենք ավելի ուժեղ և արդյունավետ եվրոպական պաշտպանության արժեքը, որը դրական ներդրում է ունենում գլոբալ և անդրատլանտյան անվտանգության մեջ», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Հունվարի 10-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ստորագրելու են երկու կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման համաձայնագիրը։
comment.count (0)