Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
 |armenpress.am|
17:08 - 06 մայիսի, 2024

Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունում պատրաստվում են Հայաստանի հետ գործընկերության օրակարգը պատրաստելուն:

Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Որպես Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք կարողացել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու Հայաստանի և ԵՄ–ի միջև կապերը: Մենք պատրաստվում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը պատրաստել: Բացի այդ՝ պատրաստվում ենք ազատականացման երկխոսությունը սկսել երկու կողմերի միջև»,–ասել է նախարարը:

Սիյարտոն հույս է հայտնել, որ այս երկու գործընթացները հաջողությամբ և արդյունավետությամբ կպսակվեն:

Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել