1lurer.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, հայտարարել, որ երկրի խորհրդարանի կողմից դիտարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խանգարում է Թբիլիսիի ինտեգրմանը Եվրամիությանը՝ հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։
«Վրաստանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի հետ երկար հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում զարգացող իրադարձությունները, Վրաստանի եվրոպական ինտեգրումը և դրան խանգարող գործոնները, մասնավորապես՝ խորհրդարանական մեծամասնության կրկին նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)