Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ
10:53 - 17 հունվարի, 2023

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ

Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել