Զինդատախազը ծանոթացել է ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին
16:38 - 20 հունվարի, 2023

Զինդատախազը ծանոթացել է ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հունվարի 20-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նշվում է, որ զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է Հավաքակայանում, ծանոթացել ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին:

Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև Հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման գործընթացին, զրուցել ինչպես բուժզննում անցնող զորակոչիկների հետ, այնպես էլ բուժզննում իրականացնող ռազմական բժիշկների հետ:

Զինվորական դատախազը ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ քննարկել է նաև զորակոչի գործընթացն ու կազմակերպչական մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել