Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց
 |tert.am|
12:08 - 31 հունվարի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն։ Այս պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները», - ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարի 27-ին հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, վիրավորվել՝ երկու աշխատակից։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, որ, ըստ նախնական քննության, հարձակման շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։  

Ադրբեջանը հունվարի 29-ին ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, դեսպանատան աշխատակիցները տարհանվել են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպքը որակել է որպես «ահաբեկչություն», իսկ երկրի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն նշել է․ «Մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել