Վերին Լարսն այսօր. երթևեկությունը դեպի ՌԴ-ի հետ Վրաստանի սահման սահմանափակվել է |armenpress.am|
13:30 - 31 հունվարի, 2023

Վերին Լարսն այսօր. երթևեկությունը դեպի ՌԴ-ի հետ Վրաստանի սահման սահմանափակվել է |armenpress.am|

armenpress.am: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Այդ մասին տեղեկացել է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Սահմանափակումը մտցվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսերի վտանգի պատճառով։ Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է, նշել են գերատեսչությունում:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհն, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:

Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել