Մհեր Գրիգորյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20:13 - 01 փետրվարի, 2023

Մհեր Գրիգորյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է նաև Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ առկա է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է համատեղ ջանքեր գործադրել:

Իտալիայի դեսպանն անդրադարձել է երկու երկրների միջև մշակութային ոլորտում առկա համագործակցությանը, խոսել երկու բարեկամ ժողովուրդների ընդհանրությունների մասին, որը կարող է հիմք հանդիսանալ նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տուրիզմի զարգացման հնարավորությունների և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իտալական կազմակերպությունների ներգրավման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել