Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է մարտական պատրաստության ամրապնդմանն առնչվող հարցեր
14:00 - 04 փետրվարի, 2023

Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է մարտական պատրաստության ամրապնդմանն առնչվող հարցեր

Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակը։
 
Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:
 
Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:
 
Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
 
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել