ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին
 |armenpress.am|
10:41 - 09 փետրվարի, 2023

ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ըստ էության արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:  

Խաչատրյանն իր ելույթում իշխանությանը մեղադրեց արտաքին ճակատում ձախողումների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլորի հետ, բոլոր դաշնակիցների և բարեկամների հետ: Ըստ նրա՝ Եվրոպայում, Իրանում, ՌԴ-ում, նաև ԱՄՆ-ում Հայաստանին սկսել են խեթ նայել:

Անդրադառնալով Հայաստանի միջազգային դիվանագիտության վերաբերյալ արած ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններին՝ Բադալյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել. ուզում եք ամբողջ աշխարհին համոզել, որ ՀՀ-ն իրենից ոչինչ չի ներկայացնո՞ւմ և անընդհատ փչացնո՞ւմ է իր հարաբերություններն արտաքին դիվանագիտության ճակատում: Դուք լուրեր չեք կարդո՞ւմ: Կարծում եմ՝ հանրության մեծ մասը շատ վաղուց ֆիքսել է, որ, եթե նույնիսկ երկրի ներսում կան բազմաթիվ խնդիրներ, արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին երևի երբեք կամ վաղուց չի ունեցել: Ճշմարտությունների հետ պետք է առերեսվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել