Փարիզում մայիսմեկյան ցույցերից առաջ 14 մարդ է ձերբակալվել. խախտվել է մետրոյի և հանրային տրանսպորտի աշխատանքը |tert.am|
11:05 - 01 մայիսի, 2019

Փարիզում մայիսմեկյան ցույցերից առաջ 14 մարդ է ձերբակալվել. խախտվել է մետրոյի և հանրային տրանսպորտի աշխատանքը |tert.am|

tert.am: Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում 14 մարդու են ձերբակալել մայիսմեկյան ցույցերի մեկնարկից առաջ, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ նրանցից 11-ը ձերբակալվել են Փարիզի 14-րդ շրջանում՝ չորս մեքենայի խուզարկությունից հետո: Հայտնի է, որ մեքենաներում մի քանի հակագազ է հայտնաբերվել:

Մյուս երեքը, որոնք Իսպանիայի քաղաքացի են, ձերբակալվել են Փարիզի 10-րդ շրջանում: Իրավապահները նրանց մոտ հայտնաբերել են մի քանի մուրճ, պտուտակահան, դանակ, պարսատիկ, գազային բալոն և բենզինով լի երկու տարա:

Նախօրեին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսմեկյան ակցիաներին պատրաստվում է մասնակցել 1500-2000 ծայրահեղ տրամադրված խուլիգան, որոնց անվանում են նաև black block: Ըստ այդմ՝ որոշվել է, որ Փարիզում կարգուկանոնի պահպանման համար կներգրավվի 7400 ոստիկան ու ժանդարմ:

Աղբյուրը հավելում է, որ Փարիզի մետրոյի աշխատանքը խախտվել է հավանական ցույցերի և բողոքի ակցիաների պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել