Բքի պատճառով Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհը դժվարանցանելի է
11:28 - 17 փետրվարի, 2023

Բքի պատճառով Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհը դժվարանցանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս դժվարանցանելի է։
 
Հիմնադրամը հորդորում է վարորդներին լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել