Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Ֆոն դեր Լայեն|1lurer.am|
11:43 - 18 փետրվարի, 2023

Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Ֆոն դեր Լայեն|1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն՝ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումնից հետո Ֆոն դեր Լայենը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է։ Հաջորդ շաբաթ Հայաստան է ուղարկվելու խաղաղությանն ու կայունությանը նպաստող 100 հոգանոց առաքելություն։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված առաջընթացը և հետագայում ևս զարգացնելու ենք ներուժը տնտեսական ներդրումների մեր ծրագրի շրջանակներում»,- նշել է պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել