ՌԴ-ն կասեցնում է Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման պայմանագրին մասնակցությունը․ Պուտին

 |factor.am|
15:54 - 21 փետրվարի, 2023

ՌԴ-ն կասեցնում է Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման պայմանագրին մասնակցությունը․ Պուտին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան կասեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին։

Նա, միաժամանակ, պարզաբանել է, որ երկիրը դուրս չի գալիս դրանից։ Պուտինի խոսքով՝ տեղեկություն կա, որ «Վաշինգտոնը մտածում է միջուկային զենքի բնական փորձարկման մասին»։ Նա նախազգուշացրել է, որ այդ դեպքում Մոսկվան ևս նման փորձարկում կանցկացնի։

Ըստ Պուտինի՝ ՌԴ ՊՆ-ն և «Ռոսատոմ»-ը պետք է պատրաստվեն անհրաժեշտության դեպքում նման փորձարկումներ անցկացնել։ Սակայն ՌԴ-ն մտադիր չէ առաջինը դրանք անցկացնել, հավելել է նա։

«Ոչ ոք վտանգավոր պատրանքներ չպետք է ունենա այն մասին, որ համաշխարհային ռազմական հավասարությունը կարող է փլուզվել»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել