ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին, տեղակալներին եւ ծառայողներին զենք կրելու իրավունք տալ |armtimes.com|
12:58 - 20 նոյեմբերի, 2019

ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին, տեղակալներին եւ ծառայողներին զենք կրելու իրավունք տալ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է մաքսային եւ հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող մաքսային եւ հարկային ծառայողների պաշտոնների ցանկը:

Ըստ նախագծի՝ նշված ցանկի զենք կրելու իրավունք կունենան՝ ՊԵԿ նախագահը, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ գլխավոր քարտուղարը, վարչության պետերը, վարչության պետի տեղակալները, բաժինների, բաժանմունքների եւ հերթափոխերի պետերը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողները, ներքին անվտանգության վարչության ծառայողները, մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներ եւ քննչական վարչության ծառայողները:

ՊԵԿ-ը ցանկանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող 400 միավոր զենք եւ զինամթերք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել