Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ձնախառն անձրև է տեղում
10:52 - 11 մարտի, 2023

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ձնախառն անձրև է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել