Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
11:55 - 16 մարտի, 2023

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 142+000 - կմ 150+700 հատվածի հիմնանորոգումը։Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 

8,7 կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։

Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել