5.3 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
09:03 - 24 մարտի, 2023

5.3 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Սույն թվականի մարտի 24-ին` տեղական ժամանակով 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Կոտայքի մարզում և Երևանում 2 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել