Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին է ներկայացրել գործադիր իշխանության կողմից ավիացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները
16:27 - 30 մարտի, 2023

Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին է ներկայացրել գործադիր իշխանության կողմից ավիացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից։ 

 

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով ներդրվող մեխանիզմների և ենթակառուցվածքներում իրականացվող ծրագրերի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու, ICAO-ին հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ ՀՀ կողմից հնարավոր օգտագործման և ոլորտին վերաբերելի այլ հարցերի մասին։

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են ինտեսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել