Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ
21:49 - 30 մարտի, 2023

Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ

Այս մասին տեղեկություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչներ։

2023 թվականին ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետ կանցկացվի «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարբեր շրջաններում կներգրավվեն հավաքական անվտանգության համակարգի բոլոր տարրերը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ վարժանքների անցկացման գաղափարների հիմունքները, զորավարժություններում ներգրավված հրամանատարավերահսկիչ մարմինների և զորքերի կազմը, ղեկավարության կազմակերպման հարցերը, ինչպես նաև համատեղ և հատուկ զորավարժություններին համակողմանի աջակցությունը։

«Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում նախատեսվում է միջոցառումների համալիր։

Նաև Բելառուսի Հանրապետության տարածքում նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ՝ համատեղելով ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) տարբեր բաղադրիչների պատրաստումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել