Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեթգելդի Այազովին՝ վերջինիս խնդրանքով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականի ընթացքում Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր հարցերով խորհրդատվությունների անցկացման, Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հետ կապված մի շարք այլ հարցեր: