Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:
comment.count (0)