factor.am: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները դեռ չեն պարզել, թե երեկ «Դալմա Գարդեն Մոլում» ինչի հետևանքով է տեղի ունեցել ցնցումը։ ԱԻՆ սարքավորումները շարունակում են տեղադրված մնալ կառույցի ներսում, որպեսզի, եթե նորից ցնցում գրանցվի, արձանագրեն պատճառները։ Այս մասին ասաց կառույցի մամուլի պատասխանատու Էդմոնդ Զարգարյանը։
Երեկ երեկոյան կես ժամ շարունակ ցնցվել էր առևտրի կենտրոնի երկրորդ հարկի մի հատվածը: Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ դա երկրաշարժի հետևանք է, ինչը, սակայն, ԱԻՆ-ը հերքեց: «Մեր մասնագետները մտածում են, որ դա մարդու գործոնի հետևանք է: Կարող ա ինչ-որ թրթուրավոր մեքենա է անցել, կարող ա պատերին են խփել կամ օդորակիչները միաժամանակ միացրել անջատել են:
Նման գործողությունների ժամանակ լինում են նման դեպքեր: Այդ սարքավորումներն այսօր ամբողջ օրը կմնան, եթե կլինի նմանատիպ կրկնություն, կհասկանանք պատճառները և կանխարգելիչ միջոցառումներ կկազմակերպենք»,- ասաց նա:
Ավելին՝ factor.am-ում
comment.count (0)