ԱՄՆ Հայ դատը Կոնգրեսին կոչ է արել դատապարտել ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի |panarmenian.net|
15:09 - 15 հունվարի, 2020

ԱՄՆ Հայ դատը Կոնգրեսին կոչ է արել դատապարտել ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի |panarmenian.net|

panarmenian.net:  Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին դատապարտել Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:

«Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի արյունոտ ջարդերից, հետագայում Արցախի դեմ ձախողված պատերազմից հետո, ինչպես նաև Բաքվի հակահայկական քարոզչության, սահմանային միջադեպերի սրման ֆոնին հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Նա նաև նշել է, որ պետք է առաջ գնալ դեպի ազատ, անվտանգ և բարեկեցիկ Արցախի Հանրապետություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել