shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ Պարսից ծոցի շրջանում հերթական պատերազմը թույլ չտալու համար։
Հայտարարությունն արվել է հունվարի 3-ին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Նա սպանվել է Բաղդադի օդանավակայանի մոտ՝ ամերիկյան ավիահարվածներից։ Պենտագոնը ստանձնել է սպանության պատասխանատվությունը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել։
comment.count (0)