ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 հազար դոլար լրացուցիչ աջակցություն կտրամադրի
09:26 - 17 ապրիլի, 2020

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 հազար դոլար լրացուցիչ աջակցություն կտրամադրի

Հավելյալ ֆինանսավորում Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում։ 

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 հազար դոլար լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։

Այս միջոցները, վերջերս հայտարարված 11 միլիոն դոլար ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

  • Պատրաստել լաբորատոր համակարգեր

  • Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը

  • Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու
    արձագանքման և պատրաստվածության մակարդակը

  • Խթանել ռիսկերի հաղորդակցումը

ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել