armtimes.com։ Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են:
Հեռուստացույցների արտադրության մեկնարկը տալու համար Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից գործարարները 4,5 միլիոն դոլարի ներդրում են արել: Հաջողության դեպքում, պատրաստ են այն 10 միլիոն դարձնել:

Կառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։
Դեկտեմբերին բացված գործարանն առաջին արտադրանքը մայիսին է տվել, երբ ստացել է մաքսային արտոնությունը:

Գործարանի 14 աշխատակիցները օրական մինչեւ 300 հեռուստացույց են հավաքում, նրանք բոլորը նախկինում իրենց տներում են աշխատել, հեռուստացույց նորոգել կամ հավաքել՝ չպատկերացնելով, որ եւրբեւէ Հայաստանում հեռուստացույց կարտադրվի ու իրենք նման գործարանի աշխատակից կդառնան:

Առայժմ հեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետեւ կարտադրվեն նաեւ սմարթ տարբերակով: