Ամուլսարի Երևանի փոքր կենտրոնում երթի մասնակիցները այն ավարտեցին Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց.|aysor.am|
16:25 - 20 սեպտեմբերի, 2019

Ամուլսարի Երևանի փոքր կենտրոնում երթի մասնակիցները այն ավարտեցին Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց.|aysor.am|

aysor.am:   Ի պաշտպանություն Ամուլսարի Երևանի փոքր կենտրոնում երթի մասնակիցները այն ավարտեցին Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց։ Շենքը պաշտպանում են ոստիկանները՝ պատնեշ կազմած։

Երթը նախաձեռնել էր Հայկական բնապահպանական ճակատը և երթին մասնակցում էին բնապահպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ։

Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ Ամուլսարի հարցի լուծման իրավական ճանապարհը նախկին կառավարության կողմից տրված հանքը շահագործելու մասին եզրակացությունը չեղյալ հայտարարելն է։

«Մենք նաև բարձրացնում ենք Հայաստանում հանքարդյունաբերության դադարեցման հարցը և այդ կապակցությամբ առաջարկներ ենք հղել ՀՀ կառավարությանը», - հայտարարեց Շահնազարյանը։

Նա ասաց, որ կառավարությունից պահանջում են ստուգումներ կատարել բոլոր հանքերում ու դրա արդյունքում նոր մեխանիզմներ կիրառել։ «Անհրաժեշտ է ստուգումներ բոլոր պոչամբարներում։ Սրանք ենթադրելու են շատ մեծ ծախսեր։ Անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ՝ կապված հարկերի բարձրացման հետ», - հայտարարեց Շահնազարյանը։


Նաև հնչեց «Հեղառիթմեր» խմբի երգը Ամուլսարի թեմայով.

«Ամուլսարը մեր սարն է,
պայքարը մեր արդար է,
Նիկոլը նազար է,
Մեր ծուխը հազար է,
Լիդիանենց կլարենք,
Սարը սար կպահենք,
Լիդիանի քելեխը
Ջերմուկով կխմենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել