Հայկական բնապահպանական ճակատից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն կասեցվել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը:
Սա առաջին հերթին կարևոր էր օրինակությունը վերահաստատելու և բռի ու բռնության հակումներ ունեցող մարդկանց Ամուլսարի տարածքից հեռացնելու առումով։ Բացի այդ մեկ անգամ ևս ցցուն արտահայտվեց, թե ինչ որակի ու ինչպիսի անօրինականություններ թույլ տվող ընկերությունների հետ են համագործակցում հանք շահագործելու մտադրություններ ունեցողները։
Հանձնաժողովի ամողջական եզրակացությանը կարող եք ծանոթանալ այստեղ, որտեղ նկարագրված են այդ ընկերության թույլ տված անօրինականությունների մի մասը միայն։ Իրականում դրանք շատ ավելի լայնածավալ են ու անաչառ գնահատման դեպքում այս ընկերության լիցենզիայի գործունեությունը պետք էր ընդհանրապես կասեցնել՝ ինչպես մինչ այս առաջարկվել էր ոստիկանությունում իրականացրած վարչական վարույթի արդյունքներով։
comment.count (0)