«Այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել». Անդրանիկ Քոչարյանը` Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին |news.am|
12:03 - 18 նոյեմբերի, 2019

«Այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել». Անդրանիկ Քոչարյանը` Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին |news.am|

news.am:  Դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել եւ երեւի վարչապետը կայացրել է որոշում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով փաստին, որ այսօր վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Աշխխատանքից ազատվել են նաեւ նրա երկու տեղակալները:աշխատանքից ազատվել է

Անդրանիկ Քոչարյանը այդ քայլը չի կապում Մովսես Հակոբյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրելու հետ, ասում է` միգուցե Մովսես Հակոբյանն է դիմում գրել:

Լրագրողի դատարկմանը, թե պաշտոնանկությունից հետո այլեւս չեն կարող նրան հրավիրել Ապրիլյանի հանձնաժողովին, Քոչարյանը նկատեց, որ իրենք ոչ մեկին էլ չեն պարտադրում, ում էլ որ հրավիրում են, հաճույքով են գալիս:

«Պետք չէ այլ բաներ փնտրել, հետեւեք պաշտոնական տեղեկատվությանը»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանը նախկին իշխանության հետ էր ասոցացվում, Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ զինվորականությունը ընդհանրապես իր ծառայությունները մատուցել է բոլոր իշխանությունների ժամանակ. «Ուրիշ բան, որ տաբեր ժամանակաշրջանում, մեր զինվորականության նկատմամբ մի քիչ այլ վերաբերմունք է եղել, որովհետեւ եղել է նաեւ իշխանություն, որը որ մեր բանակին հասցրել է մեծ վնաս, նրանց օգտագործելով նրանց ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպես որ եղել է Մարտի 1-ը: Նորից եմ ասում` մեր բանակը պետք է զերծ մնա նման օգտագործման հնարավորությունից եւ այսօրվա իշխանությունները բացառում են նման բան երբեւիցե»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել