ԱԺ-ն պետք է գնահատի պետության բռնազավթման հասցրած կորուստները և ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասը․Արման Բաբաջանյան |lragir.am|
14:01 - 06 փետրվարի, 2020

ԱԺ-ն պետք է գնահատի պետության բռնազավթման հասցրած կորուստները և ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասը․Արման Բաբաջանյան |lragir.am|

lragir.am: Սահմանադրական ճգնաժամը համակարգային, բազմաշերտ ու բազմագործոն խնդիր է: Եվ այն հնարավոր է հաղթահարել միայն արմատական քայլերի միջոցով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Որպես Ազգային ժողով, որպես իշխանության առաջնային մանդատ կրող մարմին, մենք պարտավոր ենք գնաատական տալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել մեր պետության հետ: Պարտավոր ենք բաց տեքստով բացահայտել, որ Հայաստանում իշխանության բռնազավթման թիվ մեկ մարմին է հանդիսացել ՍԴ-ն: Չափազանց կարևոր է բացահայտել պետության բռնազավթման գործում այդ դատարանի առանցքային դերակատարությունը: Ով, եթե ոչ Ազգային ժողովը, պետք է գնահատի պետության բռնազավթման հասցրած ժողովրդագրական, ռազմական ու տնտեսական կորուստները և ազգային անվտանգությանը հասցրած անդառնալի վնասը: Դուք դեռ մտածում եք՝ այդպիսի գնահատական տալ, թե ոչ: Իսկ այդպիսի գնահատական տալը կբացառեր այդ բռնազավթման կրկնությունը: Բայց որ ամենակարևորն է՝ այդպիսի գնահատականը կարգելեր, որ նախկին հանցագործներն այսօր հագնեին քաղաքական ընդդիմության դիմակն ու եվրոպաներում քաղհալածյալ ներկայանային»,- ասաց Բաբաջանյանը:

Նա նշեց, որ 2015 թվականին Սահմանադրությունը չի ընդունվել, այլ հարյուր հազարավոր կեղծիքներով փաթաթվել է պետության ու մեր ժողովրդի վզին, այն «սերժիզմի հավերժացումն էր»:

«Սահմանադրության երկրորդ հոդվածը բոլորիս պարտավորեցնում է պաշտպանել քաղաքացիներին իր վրա ոտքերը կրկին սրբել պատրաստվող կենդանիների ոհմակից: Ես հասկանում եմ մասնագետների խորը, շատ դեպքերում անկեղծ մտահոգությունը»,- ասաց նա:

Բաբաջանյանը հավելեց, որ այս հանրաքվեով սոսկ ՍԴ հարց չի լուծվում, սրանով բռնազավթված Սահմանադրությունը վերադարձվում է ժողովրդին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել