Այս տարի ջրառը Սևանի փոխարեն Արփայից կարվի. Ֆելիքս Ցոլակյան |PanARMENIAN.Net|
09:36 - 04 ապրիլի, 2019

Այս տարի ջրառը Սևանի փոխարեն Արփայից կարվի. Ֆելիքս Ցոլակյան |PanARMENIAN.Net|

PanARMENIAN.Net: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստին հայտարարել է, որ 2019-ին ջրառը Սևանա լճի փոխարեն Արփա գետից կիրականացվի:

«Սևանա լիճն այսօրվա դրությամբ 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, և դա նորմալ երևույթ է, քանի որ պատճառն այն է՝ անցած տարի կլիման տաք էր և հալքը եղել է, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչև հունիս», - նշել է Ցոլակյանը:

Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին՝ նախարարը նշել է, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95% լցվածություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել