Առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 68.000 դրամ
08:53 - 19 հունիսի, 2019

Առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 68.000 դրամ

Հաշվի առնելով Հայաստանում այսօր սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ առաջարկում ենք սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդի պարագայում դիտարկել աղքատության միջին և վերին գծերով հաշվարկված նվազագույն ցուցանիշը։ Արդյունքում նվազագույն աշխատավարձի առաջարկվող նվազագույն սոցիալ-ներառական չափը կկազմի կկազմի 67,660 դրամ։


Այս մասին այսօր գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ Իր հայտարարության մեջ մասնավորապես նշված է․


«Վերջապես Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի 2019 թվականի մայիսի կատարված հետազոտության արդյունքներով Հայաստանի հարցված թվով 1580 գործատուներ պատասխանել են նվազագույն աշխատավարձի իրենց կողմից ենթադրվող օրինաչափ մեծության վերաբերյալ հարցին։ Հատկանշական է, որ հարցմանը մասնակցած գործատուների էական մասը առաջադրել են նվազագույն աշխատավարձի որոշ բարձրացումներ։ Արդյունքում ստացվել է, որ նվազագույն աշխատավարձի միջին կշռված չափը ըստ գործատուների պետք է լինի 70,254 դրամ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել