Արաբկիրի ոստիկանությունը հայտնաբերել է շինաղբ թափելու անօրինական դեպք
17:56 - 15 փետրվարի, 2020

Արաբկիրի ոստիկանությունը հայտնաբերել է շինաղբ թափելու անօրինական դեպք

Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջը: 

«ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։ Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

«Կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին աղբը թափել միայն սահմանված վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել