Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ |armenpress.am|
12:27 - 19 ապրիլի, 2019

Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ |armenpress.am|

Արմենպրես։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ կայացել է հանդիպում-քննարկում դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկման առանցքում դեղերի մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման, մաքսային պահեստներում դեղերի պահպանման, դեղերի զուգահեռ ներմուծման վերաբերյալ խնդիրներն էին:

Նախարարը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված նոր մոտեցումները:

Դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցեր, առաջարկելով որոշ իրավական ակտերում կատարել փոփոխություններ:

Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մասնագետները կամփոփեն բարձրացված հարցերը, և վերլուծության արդյունքում միայն կդիտակվի իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել