Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին |armenpress.am|
12:16 - 21 մայիսի, 2019

Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ և դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ:

Լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե իրավունք ունե՞ր վարչապետը դատարանների մուտքերը փակելու կոչով հանդես գալու, Զեյնալյանը պատասխանեց, որ պետք է տարանջատել իրավական և քաղաքական գործընթացները: «Սա քաղաքական գործընթաց է, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»,-ասաց նա:

Արդարադատության նախարարը նշեց, որ այն դատավորները, ովքեր կգտնեն, որ անաչառ չեն և չեն կարող արդարադատություն իրականացնել, իրենք կարող է հրաժարական տալ և պետք է հեռանան:

«Վարչապետի ուղերձը քաղաքական ուղերձ էր և քաղաքական կոչ էր այն դատավորներին, ովքեր որ կգտնեն, կգնահատեն որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ վերաբերմունք, քան Հայաստանի սահմանադրությամբ է ամրագրված»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել